Հայաստանում հերթական անգամ անցկացվել է բասկետբոլային երկար սպասված միջոցառումը՝ Աստղերի խաղը, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք դիտարժան մրցույթներ։
Մեկնարկում կայացել են մրցումներ, որոնց մասնակցել են հայկական շոու-բիզնեսի աստղեր, լրագրողներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայտնիներից բասկետբոլային խաղին մասնակցել են Արամեն, Պոնչը, Հայկ Դուգարյանը, DJ Սերժոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և մարզական լրագրողները։
Խաղը անցել է դրական միջավայրում և հարկ է նշել, որ ՄԶՀՀԿ համալիրում (նախկին «Միկա» մարզահամալիր) հանդիսականները շատ էին և հազվադեպ էին ազատ նստելատեղեր նկատվում: