Խենթ և ռոմանտիկ․ Էլեն Ազնավուրյանի նոր ֆոտոշարքը սիրեցյալի հետ

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, ով հայտնի դարձավ Արմենիա հեռուստաընկերության «Պատվից առավել» հեռուստասերիալով, նոր ֆոտոշարքով է հանդես եկել։
Նոր լուսանկարները հրապարակվել են դերասանուհու և նրա լուսանկարչի Ինստագրամի էջում։ Լուսանկարներում Էլենին ընկերակցում է իր սիրելին, ում հետ հարաբերությունների մասին դերասանուհին միայն վերջերս է բարձրաձայնել։

Դերասանուհին լուսանկարներում նուրբ և պարզ դիմահարդարմամբ և սանրվածքով է, ինչն էլ իր կերպարը ավելի բնական և գեղեցիկ է դարձնում։