Երգչուհի Էմմին նոր լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ-ից, որտեղ բնակություն է հաստատել ամուսնությունից հետո՝ 2014 թվականից:
Նոր լուսանկարներում 35-ամյա երգչուհին ներկայանում է casual ոճում:
Երգչուհին այս լուսանկարներում մենակ է, թեև վերջին շրջանում նրա հրապարակումներն ավելի հաճախ ընտանեկան բնույթ են կրում: Էմմին հաճախ ցույց է տալիս, թե ինչպես է անցկացնում իր առօրյան որդիների՝ 4-ամյա Դանիելի և 2-ամյա Մարտինի հետ: Ի դեպ, երգչուհին միայն վերջերս է հրապարակել լուսանկար ամուսնու հետ, ում ինքնությունը երկար ժամանակ գաղտնի էր պահում։