Քայլի Ջենների տրանսգենդեր հայրը խոսել է Մեգան Մարքլի մասին

Քայլի Ջենների տրանսգենդեր հայրը՝ Քեյթլին Ջենները, ով տարիներ առաջ վիրահատության միջոցով փոխել է իր սեռը, հարցազրույցում խոսել է Մեգան Մարքլի մասին, ում հետ նա մտերիմ հարաբերություններ ունի:

Քեյթլին Ջենները խոստովանել է, որ Մեգան Մարքլը բնակարան է փնտրում Մալիբուում: Արքայազն Հարրին որոշել է իր ողջ խնայողությունները ծախսել շքեղ առանձնատուն ձեռք բերելու համար: Քեյթլին Ջենները օգնում է զույգին այդ հարցում:

«Մեգանի համար շատ դժվար էր ապրել թագավորական ընտանիքում: Նրա համար դա մեծ ցնցում էր: Արդեն բավական էր: Լավ է, որ նա հեռացավ»,- ասել է Քեյթլին Ջենները:
Ավելի վաղ պարզա դարձավ, որ բրիտանական լրատվամիջոցներում նոր եզրույթ է շրջանառվում. արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի անունն առաջարկել են օգտագործել որպես բայ՝ «մեգանմարքլել» (to Meghan Markle):Ըստ հեղինակի՝ «մեգանմարքլել» բայը կարելի է օգտագործել այն դեպքերում, երբ մարդ որոշում է կայացնում հեռանալ այն միջավայրից, որտեղ իրեն չեն գնահատում, այսինքն՝ անցյալում թողնել իրեն չգնահատող մարդկանց և առաջ շարժվել: