Երգչուհի Սիլվա Հակոբյանը մայր դառնալուց հետո ակտիվ հրապարակում է դստեր լուսանկարներն ու տեսանյութերը՝ չթաքցնելով նրան իր հետևորդնրից։ Իսկ կապուտաչյա փոքրիկ գեղեցկուհուն սիրում են երգչուհու բոլոր երկրպագուները։
Սիլվան կրկին նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում, որում դստեր և ամուսնու հետ է։ Հրապարակված լուսանկարը երգչուհին մակագրել է հետևյալ կերպ․ «Ընտանիք»։
Անտարբեր չեն մնացել նաև Սիլվա Հակոբյանի ինստագրամյան հետևորդները, որվքեր գեղեցիկ ու հետաքրքիր մեկնաբանություններ են թողել լուսանկարին կից։