Հայտնի է 21-ամյա երգչուհի Լեքսի Ալիջայի մահվան պատճառը

Հայտնի է դարձել ամերիկուհի ռեփ-կատարող Լեքսի Ալիջայի (Ալեքսիս Ալիջայ Լինչ) մահվան պատճառը:  Երգչուհին մահացել է հունվարի 1-ին 21 տարեկան հասակում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Մինեսոտա նահանգի դատաբժշկական փորձաքննության մասնագետները հայտարարել են, որ երգչուհու մահը պատահական է եղել:

Լեքսի Ալիջայը (Lexii Alijai) ալկոհոլ է օգտագործել, որից հետո ցավազրկող դեղահաբ է ընդունել:

Ալիջայը հասցել էր երկու ալբոմ թողարկել՝ Joseph’s coat (2015) և Growing pains (2017):
Նա հայտնի էր դարձել Դրեյքի, Բեյոնսեի ստեղծագործությունների քավր-տարբերակները կատարելով։