Սննդաբանը խոսել է հանքային ջրի վտանգների մասին

Սննդաբան Ելենա Սոլոմատինան խոսել է հանքային ջուր խմելու վտանգների մասին: Ըստ նրա՝ գոյություն ունի հանքային ջրի երեք տեսակ, որոնք տարբերվում են հեղուկի մեջ աղի պարունակությամբ: Դրանք են սեղանի, բուժիչ և բուժիչ-սեղանի հանքային ջրերը:

Մասնագետը տեղեկացրել է, որ սեղանի ջուրը կարելի է օգտագործել մեծ քանակությամբ`օրական մինչև 2 լիտր:

Իսկ բուժիչ հանքային ջուրը կարելի է խմել միայն բժշկական ցուցումով: «Մեծ քանակությամբ կալցիում պարունակող այդ ջուրը կարող է երիկամային քարերի առաջացման պատճառ դառնալ»,- ասել է Սոլոմատինան:

Նա նախազգուշացրել է, որ հանքային ջրի՝ չափից շատ օգտագործումը կարող է նպաստել արյան մեջ կալցիումի պարունակության ավելացմանը: Այն ուժեղացնում է արյան մակարդումը: