Կանադացի փոփ-կատարող Ջասթին Բիբերը հրապարակել է իր մասին պատմող Seasons վավերագրական սերիալի առաջին սերիան:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, սերիալը բաղկացած է լինելու 9 մասից, որոնցում երգիչը կպատմի իր կարիերայի, Լայմի հիվանդության, բարդությունների և կնոջ՝ Հեյլի Բոլդուինի հետ հարաբերությունների մասին։
Նշվում է, որ հրապարակումից հետո երկու օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 7.5 մլն դիտում է ունեցել YouTube տեսահոսթինգում:
Հիշեցնենք, որ նախօրեին Բիբերը հայտարարել էր Changes անվանումով նոր ալբոմի թողարկման մասին: Նա հայտնել էր, որ սկավառակը կթողարկվի հաջորդ ամիս՝ Սուրբ Վալենտինի օրը: