Պրիանկա Չոպրան կնկարահանվի «Մատրիցա» ֆիլմում

Հայտնի դերասանուհի և «Միսս աշխարհ» տիտղոսի արժանացած Պրիանկա Չոպրան ավարտում է բանակցությունները Warner Bros-ի և Village Roadshow-ի հետ։ Նա նկարահանվելու է «Մատրիցա» ֆիլմի 4-րդ մասում։ Այս մասին գրել է The Hollywood Reporter-ը։

Դեռ հայտնի չէ, թե ինչ դերում է հանդես գալու դերասանուհին, բայց հայտնի են մյուս դերասանների անունները, որոնք ևս նկարահանվելու են այդ ֆիլմում։ Գլխավոր դերում բնականաբար Կիանու Ռիվզն է, ֆիլմում իրենց դերակատարումն են ունենալու նաև Քերրի – Էնն Մոսսը և Նիլ Պատրիկ Հարրիսը։

Հիշեցնենք, որ «Մատրիցա» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի 2021 թվականի մայիսի 21-ին։