Հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչի և ռեժիսոր Փոլ Անդերսոնի դուստրը՝ 12-ամյա Էվա Գաբո Անդերսոնը հանրահայտ մայրիկի կրկնօրինակն է։ Կասկած անգամ չկար, որ աղջիկը մասնագիտության ընտրության հարցում կհետևի մայրիկին։ Վերջերս նա արդեն 2-րդ անգամ նկարահանվել է լիամետրաժ ֆիլմում։
Այս անգամ նա հարցազրույց է տվել Love Magazine ամսագրին և նկարահանվել դրա շապիկի համար։ Աղջկա կերպարը բավականին հետաքրքիր է ստացվել․ նա նկարվել է Miu Miu բրենդի հագուստով, փիրուզագույն մազերով և ուսին նստած սպիտակ առնետի հետ։
https://www.instagram.com/p/B73nnJPH08K/?utm_source=ig_web_button_share_sheet