«Women’s Club» հումորային ծրագրի արդեն սիրված և հայտնի մասնակիցը` Սիրուն Մինասը, մասնագիտությամբ բժշկուհի է և իր միկրոբլոգում գեղեցկուհին հաճախ է խոսում պլասիկ կամ կոսմետիկ միջամտություններից:
Գեղեցկուհին, ով հավատացնում է, որ ինքը ոչ մի միջամտության չի դիմել և իր գեղեցկությունը բնական է, իր միկրոբլոգում խոստովանել է, որ նման վիրահատությունների պետք դիմեն միայն խնդիր ունեցող մարդիկ:
Գեղեցկուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել՝ Նիգերիայի գեղեցկության մրցույթից:
«Մասնակցել եմ, որ թոռներիս կարողանամ պատմեմ ու ասեմ. «Բա գիտե՞ք ձեր տատը ջահել ժամանակ ինչերաա՜ա արել, հո միշտ էսենց պառավ չի եղել»»,- լուսանկարին կից նշել է Սիրուն Մինասը: