Համացանցում հայտնվել է Ջասթին Լինի «Ֆորսաժ 9» մարտաֆիլմի առաջին պաշտոնական թիզերը: Դրանում Դոմինիկ Տորետոն (Վին Դիզելը) որդու հետ տրակտորով է զբաղված ֆերմայում: Գլխավոր հերոսը չի կարող մրցարշավներին նույնքան ժամանակ տրամադրել, որքան նախկինում։
Այնուհետև Դոմինիկը և Լետի Օրտիսը (նրա դերը կատարում է Միշել Ռոդրիգեսը) տղային պառկեցնում են քնելու: Լետին տղային է տալիս խաչով շղթա և ասում. «Քո հայրն այն տվել է ինձ, իսկ ես պատրաստվում եմ այն հանձնել քեզ՝ պաշտպանվելու այն բանից, ինչ կկատարվի»:
Դրանով տեսահոլովակն ավարտվում է: Լիարժեք թրեյլերը սպասվում է հունվարի 31-ին, իսկ կինոնկարի պրեմիերան պլանավորված է այս տարվա մայիսի 21-ին։