Անհետացած դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն գտնվել է. նա տեսաուղերձ է հղել

Ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն Մեքսիկայում «անհետանալու» մասին լուրերի տարածումից հետո կապի է դուրս եկել և տեսաուղերձով պատմել, թե որտեղ էր:

Անդրեյչենկոն Ինստագրամի իր պաշտոնական տեսաուղերձում ասում է, որ վերջին շրջանում նա շատ է աշխատել, այդ իսկ պատճառով որոշել է «ազատվել» ամեն ինչից և վերականգնել ուժերը:

«Ընկերուհուս՝ Մարետի տնից վերադառնալուց հետո, ինձ մի մեքենա էր սպասում, որն ինձ տարել է 2.5 ժամ հեռավորության վրա գտնվող ջունգլիներ …. ես կրում էի  կրծքանշան, որտեղ գրված էր՝ «silence» (լռություն – հեղ.): Այդ զարմանահրաշ վայրում դու գտնվում ես լիակատար մենության մեջ, և ոչ ոք իրավունք չունի քեզ անհանգստացնելու»,- գրել է դերասանուհին և հավելել է, որ իրեն տուն են բերել հունվարի 27-ի կեսօրին ժամը 17:30-ի սահմաններում:

Հենց այդ ժամանակ էլ Անդրեյչենկոն միացրել է հեռախոսը։

https://www.instagram.com/tv/B7175U8itdN/?utm_source=ig_web_button_share_sheet