Մադոննան վերսկսել է համաշխարհային շրջագայությունը մի շարք ելույթների չեղարկումից հետո

Ամերիկացի երգչուհի Մադոննան համաշխարհային շրջագայությունը վերսկսել է Լոնդոնում։ Հունվարի 30-ին այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ շրջագայության եվրոպական մասը պետք է սկսվեր հունվարի 12-ին Պորտուգալիայում և ավարտվեր մարտի 11-ին Ֆրանսիայում: Երգչուհին համերգներից մեկի ժամանակ հայտնել է, որ ծնկի վնասվածք է ստացել, կտրել է ջիլը, ուստի անտանելի ցավեր է ունեցել: 61-ամյա փոփ աստղի վերադարձը կայացել է հունվարի 29-ին մայրաքաղաք Լոնդոնի «Փալլադիում» դահլիճում, որը տեղավորում է ընդամենը 2 հազար 286 մարդ:

Երկուսուկես ժամ շարունակված ելույթը երգչուհին անցկացրել է կապված ծնկով: Լոնդոնում պլանավորված է երգչուհու ևս 13 համերգ։