Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը

Հունվարի 29-ին Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրվել է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը, որը նվիրված է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին: Ներկայացումը բեմադրվել է Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Ներկայացմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։