«Նայք» բրենդի հիմնադիր Ֆիլ Նայթի մասին պատմող գիրքը թարգմանվել է հայերեն

«Նայք» բրենդի հիմնադիր Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերն արդեն թարգամնվել է հայարերն:
Շնորհանդեսը կկայանա կկայանա «Նայքի» խանութ-սրահում:

«Նայքն» ամենաճանաչված համաշխարհային ապրանքնաիշերից մեկն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում անգամ չի կարողացել իրեն թույլ տալ «Ադիդաս» բրենդից ինչ-որ բան գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:
Ձեզ ենք ներկայացնում Ֆիլ Նայթի ազդեցիկ մտքերը, որոնք տեղ են գտել «Կոշկավաճառը» գրքում:

  • Յուրաքանչյուր շանս պետք է համարել վերջինը, և այդ դեպքում դուք երբեք այն բաց չեք թողնի:
  • Կյանքում պետք է կամ աճել, կամ մահանալ:
  • Ես մարդ եմ, ով չի կարող ապրել առանց հերոսների:
  • Ձեզ հիշում են միայն այն ժամանակ, երբ դուք խախտում եք գրված կանոները:
  • Թույլ մի տվեք փոքր անհաջողություններին կոտրել ձեզ: Հիշեք՝ մեծ անհաջողություն գոյություն չունի:
  • Սարեր շրջող մարդիկ սկզբում հավաքել են իրենց ճանապարհի վրա եղած քարի փշուրները: