Բիլ Գեյթսի դուստրը նշանադրվել է եգիպտոսցի հեծյալի հետ (լուսանկարներ)

Ամերիկյան Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի դուստրերից մեկը նշանադրվել է եգիպտոսցի հեծյալ Նայել Նասսարի հետ:

Նշանադրության մասին 23-ամյա Ջենիֆեր Կատարին Գեյթսը տեղեկացրել է իր Ինստագրամի էջում: Լուսանկարում նա նստած է ձյան վրա իր սիրելիի հետ, իսկ նրա մատին փայլում է հենց նոր նվեր ստացած նշանադրության մատանին:

Ջենիֆեր Գեյթսը Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի 3 երեխաներից մեկն է: Բիլ Գեյթսն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երկրորդ տեղում է` 110 միլիարդ դոլար կարողությամբ: Ջենիֆերը բժշկական կրթություն է ստանում Սթենֆորդի համալսարանում:

Նրա 28-ամյա փեսացու Նայել Նասսարը հայտնի եգիպտոսցի մարզիկ է, որը զբաղվում է ձիասպորտով: Նա մեծացել է Քուվեյթում և կրթություն է ստացել Սթենֆորդի համալսարանում։