Սոֆյա Պողոսյանը փոխել է սանրվածքը

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով այժմ նկարահանվում է նոր հեռուստասերիալում, կատարել է հետաքրքիր ոճափոխություն։
Սոֆյան նոր լուսանկար է հրապարակել իր Ինստագրամի էջում, որում երևում է դերասանուհու նոր, օրիգինալ սանրվածքը․ Սոֆյան այժմ աֆրիկյան հյուսերով է։
Հրապարակված լուսանկարին կից դերասանուհին կատարել է հետևյալ գրառումը․ «Նոր սանրվածք, նոր հույզեր»։ Ինչպես նաև հետաքրքրվել է՝ արդյո՞ք իր հետևորդներին դուր գալիս է իր ոճափոխությունը։

Հիշեցնենք, որ Սոֆյա Պողոսյանը այժմ նկարահանվում է իր ամուսնու՝ դերասան, ռեժիսոր Աշոտ Տեր-մաթևոսյանի «Արմատներ» հեռուստասերիալում, որը ցուցադրվում է Նոր Հայաստան հեռուստաալիքով։