«Գիտե՞ք ինչումն է հաջողության գաղտնիքը. գտնել քո կոչումն ու նվիրել դրան ամբողջ կյանքդ: Ես երջանիկ եմ, գիտե՞ք ինչու. իմ ամբողջ ժամանակը ես տալիս եմ իմ որդուն ու իմ աշխատանքին, իսկ իմ աշխատանքն օգտակար է մարդկանց համար:
Հենց դու քո բոլոր ուժերը նվիրես կոչմանդ, կյանքդ կբարելավվի, բոլոր ցանկություններդ կսկսեն իրականանալ իրենք իրենցով: Ամենադժվարը հասկանալն է, թե որն է քո կոչումը: Ես այն գտել եմ:
Հենց դուք գտնեք այն, աշխարհը ձեր շուրջը կգունավորվի ամենաանսովոր գույներով: Դուք կսկսեք արթնանալ ապրելու և աշխատելու ցանկությամբ»,- – իր ինստագրամյան էջում գրել է Լիլիթ Բասյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլիթ Բաբասյանն իր էջերից հեռացրել էր ամուսնու հետ լուսանկարները:
Նա փոխել էր նաև ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան: