Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել՝ ինչպես է տարեց սկեսուրը հայերեն երգում (տեսանյութ)

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ուշագրավ տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է երգում իր 81-ամյա սկեսուրը՝ Լաուրա Քեոսայանը: Տեսանյութն արվել է կնոջ ծննդյան օրը:

«Շատ հազվադեպ է հաջողվում Լաուրա Աշոտովնային համոզել երգել, սակայն սեփական ծննդյան օրը կարելի է»,- տեսանյութին կից գրել է Սիմոնյանը:

Դատելով տեսանյութից` նա հայկական երգ է երգում:
Նախորդ գրառումներից մեկում Մարգարիտա Սիմոնյանը սկեսուրին շնորհավորել էր ծննդյան կապակցությամբ՝ գրելով, որ «առանց նրա իրենց տանը վատ է ու տխուր։ Նա մեր տան ամենօրյա ուրախությունն է»։

Նա նաև խոստովանել է, որ սկեսուրի վերաբերմունքն իր նկատմամբ իրեն ստիպում է ամեն օր Աստծուն շնորհակալություն հայտնել «այդպիսի նվերի» համար։

https://www.instagram.com/tv/B78uTuXCkGv/?utm_source=ig_web_button_share_sheet