Միլիարդատեր Իլոն Մասկը նոր երգ է ձայնագրել

Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար, կանադա-ամերիկացի բիզնես մագնատ և ներդրող Իլոն Մասկը ձայնագրել է «Don՚t Doubt ur Vibe» կոմպոզիցիան: Նոր երգը հայտնվել Է SoundCloud-ում։

Մասքի խոսքով՝ ինքն է գրել երգի տեքստը և կատարել այն: Միլիարդատերը Թվիթերում նաև հրապարակել է լուսանկարներ ձայնագրության ստուդիայից: 2019 թվականի ապրիլի 1-ին Մասքը ռեփ-կոմպոզիցիա էր ձայնագրել Հարամբե գորիլայի մասին, որին 2016 թվականին սպանել էին ԱՄՆ-ի կենդանաբանական այգում։