«Ես սիրահարվել եմ Լոնդոնին». Վերա Բրեժնևան Քեյթ Միդլթոնի սիրելի այգում

37-ամյա երգչուհի Վերա Բրեժնևան նկարահանումներից մեկնել է Լոնդոն: Նա էքսկուրսիա է գնացել Քյուի թագավորական բուսաբանական այգի ու շատ է տպավորվել այդ գեղեցկությունից: Ի դեպ այս այգում շատ է սիրում զբոսնել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը:

Երգչուհին նկարներ է հրապարակել ու պատմել, որ թագավորական բուսաբանական այգում շատ հետաքրքիր բաներ է տեսել և սովորել: Նրա խոսքով թե եղանակը, թե մարդիկ, ում հետ հանդիպել ու աշխատել է այդ օրերի ընթացքում ստիպեցին նրան սիրահարվել Լոնդոնին: