Ընտանեկան կյանքը կարծես հոսում է Խեցգետին կանանց արյան մեջ: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք պատրաստ են ամուսնանալ առաջին պատահածի հետ: Դա նշանակում է, որ նրանց սերը երեխաների, ամուսնու և ընտանեկան կյանքի հանդեպ իսկապես շատ մեծ է: Խեցգետինները տիեզերքի լավագույն մայրերն ու կանայք են:
Կույսերը հաջողակ են սիրո հարցում, բայց այլ կերպ: Նրանք միշտ իրենք են ընտրում կողակցին: Տղամարդկանց համար իրոք շատ բարդ է իշխել այս կանանց: Նրանք այնքան հմտորեն են ղեկավարում տղամարդկանց, որ կարող են իրենց ցանկացած պահին գայթակղել նույնիսկ ամենաքմահաճ տղամարդուն:
Կարիճները շատ զգայուն և էմոցիոնալ կանայք են: Տղամարդիկ միանգամից են սիրահարվում նրանց, քանի որ այս կանայք ունեն բնատուր հմայք, որը նրանց տղամարդկանց աչքերում դարձնում է գայթակղիչ: Կարիճները ունեն երկարատև ու երջանիկ ամուսնական կյանքի համար բոլոր նախադրյալները: