Պլաստիկե տիկնիկ, թե Քիմ Քարդաշյան. Ջիգանի կինը անհաջող է կերպարանափոխվել

Հետևորդները կարծում են, որ օրիգինալը կրկնօրինակից լավն է:

Օքսանա Սամոյլովան չի ցանկանում ասոցացվել միայն հայտնի ամուսնու հետ: Դրա համար էլ Ջիգանի կինը ամբողջ ուժերով փորձում է ինքնուրույն հասնել հաջողությունների բիզնեսում: Եվ այսպես,  նա ընկերուհու հետ թողարկում է հագուստի բրենդ՝ հետագայում ավելացնելով նաև մանկական ուղղավծությունը, ստեղծում է  սպորտային հավելված և ամբողջ ուժերով փորձում է զարմացնել և ուրախացնել իր հետևորդներին Ինստագրամում:

Վերջերս նա, օգտվելով  դիմահարդարի օգնությունից, որոշել է իր վրա փորձել Քիմ Քարդաշյանի կերպարը: Այս ամենից դատելով՝ Օքսանայի համար Քիմը հանդիսանում է գլխավոր մոդել:

«Երեկ արել ենք Քիմի մեյքափից: Ինչպե՞ս է: Նմա՞ն է ստացվել: Մակյաժը, ճիշտն ասած, դժվար չէ, բայց նրանում կան փաքրիկ խորամանկություններ»,- գրել է Սամոյլովան:

Կարծիքները տարբեր էին. ոմանք կարծում էին, որ ընդհանրապես նման չի ստացվել. «Դե, եթե միայն մի թեթև», «Ավելի շուտ Րեշետովային է նման եղել», «Կամ Ջեններն է, կամ հասկանալի չէ, թե ով, դուք բոլորդ նույն դեմքն ունեք», «Այնքան կոպիտ ֆոտոշոփ է, ֆիլտրերը կամ էլի ինչ-որ բան ժամանակակից նանոտեխնոլոգիաներից: Մարդու նման է միայն լուսանկարի միջի դիմահարդարը, իսկ կողքինը պլաստիկե տիկնիկ է»:

Մի մասին էլ թվում էր, թե Օքսանան դարձել է Քարդաշյանի կրկնօրինակը. «Դուք այստեղ շատ նման եք Քիմին, ուղղակի ավելի գեղեցիկ եք, կարծես նրա փոքր քույրը լինեք», «Օքսանա, դուք շատ գեղեցիկ եք, պետք չէ այնպես, ինչպես Քիմը», «Կան ընդհանուր գծեր, կցանկանայի իմանալ մակյաժի խորամանկությունների մասին»: