Հանրահայտ դերասաններ Վենսան Կասելի և Մոնիկա Բելուչիի 15-ամյա դուստր Դևա Կասելը համարվում է ժամանակի ամենագեղեցիկ երիտասարդ մոդելներից մեկը:
Այս գեղեցկուհին կարծես իր մայրիկի նմանակը լինի: Դևան դարձել է Dolce & Gabbana-ի Shine օծանելիքի դեմքը: Գովազդի նկարահանումները անց են կացվել Իտալիայի ծովափնյա քաղաքներից մեկում: Լուսանկարներում աղջիկը կրում է սպիտակ ժանյակազարդ զգեստ, որը ընդգծում է նրա յուրահատուկ նրբությունը: Շատ հատկանշական է, որ առաջին քայլերն անող մոդելը կարիերան սկսել է միանգամից այդքան ճանաչված բրենդի հետ համագործակցությամբ: