Louis Vuitton-ը բացել է իր առաջին ռեսորանը (լուսանկարներ)

Հունվարի 1-ին բացվել է Louis Vuitton-ի աշխարհում առաջին սրճարանն (Le Café V) ու ռեսուրանը (Sugalabo V)։ Բայց որպեսզի կարողանաք այնտեղ հայտնվել, հարկավոր է ուղևորվել Օսակա։ Երկու հաստատությունում էլ մենյուի համար պատասխանատու է լինելու հայտնի շեֆ-խոհարար Յոսկե Սուգան։

Le Café V-ն գտնվում է Louis Vuitton խանութ-սրահի չորրորդ հարկում, այնտեղ նաև հնարավոր է գտնել բար և պատշգամբ՝ դեպի քաղաք տեսարանով։ Իսկ երեկոյան ժամերին իր դռները կբացի Sugalabo V-ն։ Որպեսզի կարողանաք հայտնվել այնտեղ, հարկավոր է նախօրոք սեղան ամրագրել։

Louis Vuitton-ի շինությունը Օսակայում հիշեցնում է Ձյուն Աոկիի մտահաղացումը․ նավ՝ լողացող ալիքների վրա։ Իսկ հաստատության ինտերիերը հագեցած է Objets Nomades-ի որոշ աշխատանքներով․ դիզայներ Տոկուջին Յոշիոկան մշակում է սեղանների մեջ ինտեգրված հեռախոսների լիցքավորման սարքերի գաղափարը։