Փարիզի նորաձևության շաբաթվանից հետո ողջ աշխարհը հետևում է աշխարհահռչակ բրենդների թելադրած նորաձևության կանոններին։
Այս ամռանը նորաձև է Քրիստոբալ Բելանսիագայի ոճով լայն ու չընգծող հագուտը:
Հիշեցնենք, որ անվանի դիզայները պնդում էր՝ տղամարդը, կնոջ տեսքին նայելով , պետք է սկսի գուշակել՝ ինչ է թաքնված նրա հագուստի տակ, իսկ հագուստը իրավունք չունի այդ գաղտնիքը բացահայտելու:
Թրենդային են նաև լայն թիկնոցնեը:
Dior և Valentino բրենդները թելադրում են իրենց կանոնները․ սպիտակ, թափանցիկ, լայն զեստներ, որոնք ճամփորդության կամ հանսգտի գնալիս իդեալական կլրացնեն ձեր կերպարը:
Louis Vuitton հորդորում է չմոռանալ գոտիների մասին։ Կնոջ կերպարի ամբողջականացման մեջ կարևոր է կանացիությունն ու նրբագեղությունը:
Ճիշտ ընտրված գոտին ընդգծում է կանանց նուրբ ու գեղեցիկ իրանը, որն էլ կնոջը ամեն կերպարում դարձնում է փխրուն ու անպաշտպան:
Կորսետները նույնպես նորաձև են, որովհետև օգնում են կանանց ընդծել իրենց կազմվածքի առավելությունները:
Նորաձևության աշխարհահռչակ տներն ու անվանի դիզայներները խորհուրդ են տալիս լինել վառ ու տարբերվող, համադրել բոլոր գույներն ու չվախենալ էքսպերիմենտներից: