Պլաստիկ վիրահատությունների արդյունքում Մարիամ Մելիքյանն անճանաչելի է դարձել

Դերասանուհի և մոդել Մարիամ Մելիքյանը, ով հայտնի դարձավ սիթքոմներց և իր գեղեցկության շնորհիվ ձեռք բերեց հարյուրավոր երկրպագուներ, այժմ բնակվում է Թուրքիայում։
Դերասանուհին արտերկրից պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, կիսվում կյանքից մանրամասներով՝ թույլ չտալով երկրպագուներին իրեն կարոտել։

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է) արխիվային լուսանկար է հրապարակել։ Հրապարակմանը կից դերասասնուհին գրել է․ «Փոքրուց եմ ոճային եղել, հո զոռով չի՞»:
Դերասանուհին նաև կիսվել է իր նոր լուսանկարով, որտեղ երևում է՝ թե տարիների ընթացքում պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների արդյունքում որքան է նա փոխվել: