65-ամյա կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Եվրատեսիլ 2020»-ին Ռուսաստանը պետք է ներկայացնի 35-ամյա երգիչ Ալեքսանդր Պանայոտովը:
Սակայն «Առաջին ալիքի» վերջնական որոշումը կհրապարակվի միայն փետրվար ամսի վերջում:
«Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Կոնստանտին Էռնսթը նշել է, որ քննարկումները դեռ շարունակվում են և ամեն բան կարղ է փոխվել:
Հիշեցնենք, որ Պանայոտովը մասնակցել էր «Ձայնը-5» նախագծին և հասել էր մինչև եզրափակիչ, սակայն հաղթել նրան չէր հաջողվել:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել էր Դարյա Անտոնյուկը:
«Եվրատեսիլ-2020»-ը կկայանա Նիդերլանդներում:
Նախորդ տարում երաժշտական այս մրցույթում հաղթող ճանաչվեց Դունկան Լոուրենսը իր «Arcade» երով: Այս տարի մրցույթը կկայանա մայիսի 12-16: