Ամերիկյան McDonald’s արագ սննդի ցանցն իր նոր գովազդում ներկայացրել է ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` Քանյե Ուեսթի մշտական սնունդը: Գովազդային տեսահոլովակը հրապարակվել է ընկերության թվիթերյան էջում:
Այսպիսով` կադրերից դատելով` կարելի է ասել, որ ռեփեր Քանյե Ուեսթը նախընտրում է կարտոֆիլ ֆրի, բարբեքյուի երեք սոուսով վեց հավի նագետներ և կաթնային կոկտեյլ: Քիմն ավելի մեծ հավաքածու է նախընտրում, որը ներառում է բիգմակ, վեց նագեթս, կարտոֆիլ ֆրի, կաթնային կոկտեյլ, կարկանդակ և մեղր:
Բացի այդ, տեսանյութում ցուցադրվում է, թե որոնք են կամ որոնք են եղել դերասանուհի Վուպի Գոլդբերգի, բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնի, դերասանուհի և մոդել Միլլի Բոբի Բրաունի, երգիչ Քիթ Ուրբանի և նույնիսկ հին հռոմեական կայսր Հուլիոս Կեսարի, Ռոմեո և Ջուլիեթի, անգամ Դրակուլայի նախընտրած ուտեստները:
Everyone has an order. May we take yours?
And yes, all featured orders are the person’s actual go-to order. Except Dracula. We made that one up. pic.twitter.com/rO6MjFUywU
— McDonald's (@McDonalds) January 31, 2020