Համացանցում է հայտնվել Ջասթին Լինի «Ֆորսաժ» ֆիլմաշարի 9-րդ մասի շուրջ 4 րոպե տևողությամբ թրեյլերը: Տեսանյութը հրապարակվել է The Fast Saga-ի Յութուբյան ալիքում:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի մայիսի 22-ին: Ամերիկյան մարտաֆիլմը կրկին պատմում է Դոմինիկ Տորետոյի (Վին Դիզել) մասին, որը հույս ունի ապրել իր ընտանիքի հետ` խաղաղ և հանգիստ պայմաններում, սակայն վտանգը մոտ է և այս անգամ հերոսն ստիպված է բախվել անցյալի մեղքերին:
Հավելենք, որ «Ֆորսաժ-9»-ը IMDb-ի վարկածով նախորդ տարվա դեկտեմբերից հայտնվել է 2020-ի ամենասպասված ֆիլմերի տասնյակում