Միհրան Հարությունյանի ջերմ շնորհավորանքը դստեր 5-ամյակին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն Ինստագրամի էջում բավականին ակտիվ է։ Ըմբիշը պարբերաբար հրապարակումներ է անում ինչպես մարզումներից, այնպես էլ ընտանեկան առօրյայից։

Այսօր նրա դուստրը՝ Մոնիկան, նշում է ծննդյան 5-ամյակը։ Միհրանը նրա հետ լուսանկար է հրապարակել ու տվել հետևյալ մեկնաբանությունը․ «Ծնունդդ շնորհավոր. իմ փոքրիկ։ Ինձ համար դու ավելին ես, քան կարող ես պատկերացնել»։

Մոնիկան Միհրանի և առաջին կնոջ դուստրն է: Մարզիկը երկրորդ անգամ ամուսնացել է 2017 թվականի օգոստոսին՝ երգչուհի Մակտինա Բեբիա-Հարությունյանի հետ։