Իլոն Մասկի ընկերուհին պատմել է հղիության հետ կապված վատ ինքնազգացողության մասին

Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն Ինստագրամ սոցիալական կայքի իր էջում պատմել է հղիության հետ կապված վատ ինքնազգացողության մասին:

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկից երեխայի սպասելու մասին 31-ամյա երգչուհին դեռևս տարեսկզբին էր ակնարկել, սակայն միայն ժամեր առաջ է հաստատել հղիության մասին տեղեկությունը:

Երգչուհին իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից պատմել է, որ որոշ բարդություններ է ունեցել հղիության սկզբում, սակայն երրորդ եռամսյակ մտնելը շատ ավելի դժվար է, քանի որ այս փուլում ամբողջ մարմնով է ցավեր զգում։

Գրայմսը նաև հարցրել է հետևորդներին, թե ինչպես են նրանք համատեղում աշխատանքը երեխայի խնամքի հետ, քանի որ այդ վիճակն իր համար փոքր-ինչ փորձություն է թվում: Նա նշել է նաև, որ ալբոմի հետ կապված շատ աշխատանքներ են հետաձգվել, ինչպես նաև չի հասցրել որոշ գաղափարներ իրագործել, սակայն խոստացել է տրամադրվել և վերադառնալ իր աշխատանքին: