Էնդրյու Գարֆիլդը հանդիպում է բժշկական ֆակուլտետի ուսանողուհու հետ

Ռիտա Օրայի հետ բաժանումից մի քանի ամիս անց 35-ամյա Էնդրյու Գարֆիլդը սկսել է հանդիպել մեկ ուրիշի հետ: Օրերս նրան նկատել են հանրության մեջ իր նոր սիրեցյալի՝ 25-ամյա Քրիստին Գեբելի հետ: Զույգը գրկախառնված զբոսնելիս է եղել Լոս Անջելեսի փողոցներով:

«Նրանք հանդիպում են ընդամենը մի քանի շաբաթ, սակայն նրանց հարաբերությունները շատ արագ զարգանում են: Էնդրյուն ու Քրիստալը շատ նման են: Բոլորը, ովքեր նրանց միասին են տեսել, անմիջապես նկատել են նրանց անտեսանելի կապը»- պատմել է Ինսայդերը Radar Online-ի հետ ունեցած զրույցում:

Դերասանի նորաթուխ ընկերուհու մասին շատ բան հայտնի չէ. դասերից ազատ ժամանակ Քրիստին աշխատում է նաև որպես մոդել: Իր կենսագրությունում արդեն կա մի քանի ֆոտոսեսիաներ՝ ներքնազգեստի և բիկինիի: Դատելով Գեբելի ինստագրամից՝ նա սիրում է այցելել տաք երկրներ, զբաղվել սերֆինգով, հաճախ ճանապարհորդել ընկերուհիների հետ, ինչպես նաև սիրում է կենդանիների: