«Սարսափելի ամիս էր հունվարը, ես կորցրի մարդկանց, ովքեր թանկ էին ինձ համար». Լիլու

Օրերս երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում գրառում է կատարել` հայտնելով իր կյանքի դժվարին շրջանի մասին:
«Սարսափելի ամիս էր հունվարը, ես կորցրեցի մարդկանց, ովքեր թանկ էին ինձ համար:
Հորաքույրս, ով կարոտած աչքերով սպասում էր հեռավոր Հունաստանում, որպեսզի տեսնի Ռոբերտին, Լուսինեն, ով շատ կարճ ժամանակով եկավ մեր կյանք և մեզ սովորեցրեց, թե ոնց կարելի է մարդուն առանց ճանաչելու անձնազոհ լինել, օգնել, սատարել եւ հեռանալ ընդմիշտ․․․
Ստեփան պապիկս, նրա հուղարկավորությունն էր այսօր, ես պատրաստ չէի այս ամենին, բայց եղավ այն, ինչ պետք է լիներ․․․
Նման դեպքերում շատ դժվար է դիմակայել, բայց ես կարողացա դառը սրտով, ժպիտը դեմքիս պայքարել փորձությունների դեմ, շարունակել ապրել․․․ նորից ուրախանալ, կյանքը շարունակվում է․․․»

https://www.instagram.com/p/B8BWCcZHW3z/?utm_source=ig_web_button_share_sheet