Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, հեռուստաշոուներից մեկի եթերում հայտարարել է, որ մայրն իր նկատմամբ բռնություն է կիրառել:
«Звезды сошлись» հեռուստաշոուն, որում Պլակսինան արել է իր խոստովանությունը, եթեր է հեռարձակվել կիրակի երեկոյան՝ НТВ հեռուստաալիքով:
Երիտասարդ աղջիկը պատմել է, որ «մոր վերաբերմունքի պատճառով ինքը շատ էր վախենում, սակայն լռելն իր համար էլ ավելի վախենալու էր»:
«Նա վերցնում էր բանալին, կողպում դուռն ու սկսում էր ինձ խեղդել»,- պատմել է աղջիկը:
Տատյանա Պլակսինան Ուսպենսկայայի միակ երեխան է, որը ծնվել է երգչուհու չորրորդ ամուսնությունից: Երգչուհին իր ինստագրամյան էջում հաճախ է դստեր հետ համատեղ լուսանկարներ հրապարակում: