70-ամյա Ալլա Պուգաչովան և 43-ամյա Մաքսիմ Գալկինը իրենց 5-ամյա երկվորյակներ Լիզայի և Հարրիի հետ միասին շարունակում են իրենց ամառային արձակուրդները Յուրմալայում: Նախորդ օրը Մաքսիմը իր Ինստագրամում նոր լուսանկար էր հրապարակել ընտանիքի հետ անտառի զբոսանքից:
«Փոխանցում ենք ձեզ, հարգելի՛ հետևորդներ, ջերմ բարևներ! Դեռ երկու տարի առաջ մարդկանց ամենահաճախ կրկնվող արտահայտությունները, որոնց ես հանդիպում էի փողոցում, եղել են. «Եղել եմ ձեր համերգին կամ գնում եմ համերգ և տեսել եմ ձեզ հեռուստացույցով»: Իսկ հիմա՝ «Նայում եմ ձեր Ինստագրամը և գնում եմ ձեր համերգին»:
Եվ դա հրաշալի է. շփման եղանակները փոխվում են, իսկ կապը մնում է! Մենք արդեն վեց միլիոն ենք. դա այնքան է, ինչքան հավաքում են իմ «Ամենից լավը» հեռուստածրագրի ամենառեյտինգային թողարկումները!»- գրել է իր հրապարակման մեջ Մաքսիմ Գալկինը:
Լուսանկարը, ավանդույթի համաձայն, հետևորդների մոտ առաջացրել է միայն դրական էմոցիաներ: Իրենց մեկնաբանությունների մեջ երկրպագուները Ալլայի և Մաքսիմի ընտանիքը իսկական հիացմունքի առարկա են համարել և նաև խոստովանել են, որ իրենց անչափ հետաքրքիր է հետևել զույգի կյանքին օնլայն հարթակում: