Երգչուհի Ալսուի երեխաները որոշել են ուրախացնել իրենց աստղային մայրիկին: Աղջիկները բավականին մեծացել են՝ Միկելլան 11 տարեկան է իսկ Սաֆինան 13: Նրանք ուզում էին ուրախացնել մայրիկին ու որոշեցին ներկայացնել Ալսուին ճանաչում բերած երգի իրենց տարբերակը:
Աղջիկները հագել էին սպիտակ սվիտերներ, ինչպիսին որ Ալսուի հագին էր հիթային երգի տեսահոլովակում: Միկելլան իր Ինստագրամում կիսվել է երգի տեսանյութով, որտեղ ինքը երգում է իսկ քույրը կիթարով նվագակցում է նրան:
«Ուղիղ 21 տարի առաջ լույս տեսավ «Зимний сон» երգը: Ես ու Սաֆինան որոշեցինք անակնկալ մատուցել մայրիկին» – տեսանյութին կից գրել է աղջիկը: Երկրպագուները միանգամից արձագանքել են այս տեսանյութին և սկսել հիացած մեկնաբանություններ թողնել դրա տակ:
https://www.instagram.com/p/B8Eb_C7hmYA/