Ֆրանսիայի Լիլ քաղաքից ազգությամբ հայ 16-ամյա Հակոբ Կասաբյանը մասնակցել է ֆրանսիական TF1 հեռուստաալիքով հեռարձակվող «Ձայնը» երաժշտական շոուին: Կասաբյանը կատարել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Լարա Ֆաբիանի «Broken Vow» երգը:
Լարա Ֆաբիանը, որը ժյուրիի անդամ է, անմիջապես ճանաչել է Հակոբի կատարած երգը:
«Սա իմ երգն է: «Broken Vow»-ն»,- անակնկալի գալով ասել է Ֆաբիանը` հենց լսել է երգի առաջին նոտաները:
Կատարման ավարտից վայրկյաններ առաջ ժյուրիի մեկ այլ անդամ ՝ երգիչ Պասկալ Օբիսպոն, շրջվել է`դրանով իսկ երիտասարդ հային հնարավորություն տալով շարունակել ելույթ ունենալ շոուի ընթացքում: