Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները դստեր` Սթորմիի ծննդյան տարեդարձի առթիվ շքեղ թեմատիկ «կառնավալ» է կազմակերպել: Այս մասին տեղեկանում ենք Ինստագրամ սոցիալական կայքում աստղի արված հրապարակումներից:
Միջոցառման հիմնական խորագիրը «Սթորմիի աշխարհ. 2-ն ավելի լավ է, քան 1-ը» արտահայտությունն է եղել: 22-ամյա աստղը մանրակրկտորեն ծրագրել է ամեն դետալ` փոքրիկի տոնը լիակատար և անմոռանալի դարձնելու համար:
Միջոցառման սրահն ամբողջովին զարդարված է եղել Սթորմիի անիմացիոն պատկերներով, մասնակիցներից շատերը «Սթորմիի աշխարհ» թեմատիկ գրությամբ հագուստներով են ներկայացել։
Փոքրիկի օրը տոն են դարձրել հրավիրված անիմացիոն կերպարները, մուլտֆիլմի հերոսները, երեխաներն ուրախացել են սրահի ներսում տեղակայված ատրակցիոններով, զանազան խաղերով:
Երկամյա փոքրիկի «դեմքն» ամենուր է եղել. անգամ սրահի մուտքը ձևավորված է եղել աղջնակի «հսկա դեմքով»:
Սրահում Սթորմի անունով մանկական հագուստի և աքսեսուարների խանութ է գործել:
Հրավիրված հյուրերի թվում են եղել ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, նրա ընտանիքի անդամները, Քայլի Ջեների ընկերները, երգիչ Ջոն Լեջենդը` ընտանիքի հետ, այլք