Disney կինոընկերությունն օրերս կայացած «Սուպերբոուլի»՝ ամերիկյան ֆոտբոլի առաջնության եզրափակիչ խաղի ընթացքում ցուցադրել է «Մուլան» մուլտֆիլմի երկար սպասված ռիմեյքի վերջնական թրեյլերը:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, թրեյլերը ցուցադրվել է կինոնկարի պրեմիերայից երկու ամիս առաջ: Ֆիլմն էկրան կբարձրանա մարտի 27-ին:
Ֆիլմն իրենից ներկայացնում է 1998-ին նկարահանված մուլտֆիլմի էքշն ժանրի ռիմեյքը, որը կարող է դառնալ «Դիսնեյի» մեծագույն խաղարկային աշխատանքը, որի բյուջեն գերազանցում է 300 մլն դոլարը: Անիմացիոն ֆիլմում գլխավոր հերոսուհուն հնչյունավորել էր ամերիկացի դերասանուհի Մինգ Նա-Վենը: Ֆիլմում գլխավոր դերը մարմնավորում է Յիֆեյ Լյուն:
Թրեյլերը սկսում է ամրոցի դեմ իրականացվող հարձակմամբ, ապա սուրհանդակը հայտնում է, որ թշնամու առաջնորդին օգնում է կախարդը: Այնուհետև, ինչպես և մուլտֆիլմում, սկսվում է զորահավաքը, որին Մուլանը ներկայանում է տարեց հոր փոխարեն