Որտե՞ղ և ինչպե՞ս է Անի Երանյանը դիմավորել իր ծննդյան օրը (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 4-ին, դերասանուհի Անի Երանյանը նշում է իր ծննդյան տարեդարձը։ Դերասանուհին դարձավ 29 տարեկան։
Ծննդյան օրը՝ կեսգիշերին, դերասանուհին դեռ կարահանումների հրապարակում է եղել և ռեժիսոր Ելենա Արշակյանի ու մնացած գործընկերների հետ է դմավորել իր համար կարևոր օրը։
Հիշեցնենք, որ Անի Երանյանը այժմ նկարահանվում է Արմենիա հեռուստաընկերության «Սիրուն Սոնա» սերիալում։

Դերասանուհին նաև մի շարք շնորհավորանքներ է ստացել ընկերներից, մտերիմներից և գործընկերներից։ Դերասանուհուն արդեն հասցրել են շնորհավորել դերասաններ Գրիգոր Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Յանա Դանիելյանը և շատ ուրիշներ։