Սևաներկ. 2020-ի գլխավոր թրենդը

Ժամանակակից սևաներկերը ստեղծվել են դեռ 1913 թվականին քիմիկոս Տերի Ուիլյամսի կողմից: Գիտնականն այն ստեղծել էր հարազատ քրոջ՝ Մեյբլիի համար: Սկզբնական շրջանում այն ստանում էին ածուխի և վազելինի խառնուրդից:

Մեյբլին առաջին կինն է եղել, ով փորձել է այդ սևաներկը:
Տերի Ուիլյամսը տեսնելով, որ այդ կոսմետիկ միջոցը չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ, որոշեց այն հանել վաճառքի:

Սակայն սկզբնական շրջանում սևաներկն այնքան էլ պահանջված չէր կանանց կողմից: Եվ միայն այն բանից հետո, երբ դերասանները սկսեցին օգտագործել սևաներկ, կանանց հետաքրքրեց կոսմետիկ այս միջոցը:

Մեր ժամանակներում սևաներկ օգատգործելիս հարկավոր է հիշել, որ յուրաքանչյուր ապրանքանիշ այն ստեղծում է տարբեր կոմպոնենտներից ու հարկավոր է զգուշանալ, որովհետև դրանցից շատերի հետևանքով աչքի շրջանում լուրջ ալերգիկ ռեակցիաներ կարող են առաջանալ:
2020-ի գլխավոր թրենդներից մեկն է գունավոր սևաներկը: