Նոր սիրեցյա՞լ. ո՞ւմ հետ է ջերմ գրկախառնվում Սարգիս Ավետիսյանը

Երգիչ և դերասան Սարգիս Ավետիսյանը բավականին ակտիվէ  իր ինստագրամյան էջում և հաճախ է ներկայացնում նոր լուսանկարներ ու հետաքրքիր փաստեր իր կյանքից:

Օրեր առաջ երգիչը լուսանկար էր հրապարակել գեղեցկադեմ աղջկա հետ, ինչը նրա երկրպագուների շրջանում քննարկման առիթ էր դարձել:

Շատերին հետաքրքրում էր՝ արդյո՞ք աղջիկը Սարգիսի նոր ընտրյալն է:
Սակայն երգիչը երկար չսպասեցրեց անհանգիստ երկրպագուներին՝ խոստովանելով, որ աղջնակը իր նոր՝ «Համբուրիր ինձ» երգի հիման վրա նկարահանված  տեսահոլովակի հերոսուհին է. «Ինչպես և խոստացել էի. տարին սկսենք հետաքրքիր և գեղեցիկ պրեմիերայով, առաջին աշխատանքս Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ հասցեագրված է բոլոր սիրահարներին»։

https://www.instagram.com/p/B7d_p6VJ9xe/