Հղի Գոհար Ավետիսյանը պատմել է գաղտնի հարսանիքի մասին

Օրեր առաջ պարզ դարձավ, որ հանրահայտ դիմահարդար, 26-ամյա Գոհար Ավետիսյանը սպասում է իր առաջնեկին: Հայտնի հայուհին ուրախ լուրը հայտնել էր Ինստագրամում նկար հրապարակելով:

Գոհարը նախկին ամուսնուց` Վահիկ Մարտիրոսյանից բաժանվելուց հետո սկսեց ավելի զգույշ վերաբերվել անձնական կյանքի մասին հրապարակումներ անելուն: Գոհարը նոր ընտրյալ ունի, ում մասին գրեթե չի պատմում ու ընդամենը մեկ անգամ է նրա հետ լուսանկար հրապարակել, փակելով նրա դեմքը: Նրա խոսքով ընտրյալը տանել չի կարողանում սոցիալական կայքերն ու չի ցանկանում այնտեղ երևալ:

«Հայերիս մոտ ամուսնության օրինականացումն այնքան կարևոր չէ, որքան ընտանիքի կողմից հավանությունը: Նույնիսկ իմ առաջին ամուսնության ժամանակ մենք չենք օրինականացրել այն, չնայած բոլորը կարծում էին, թե մենք օրինական ամուսիններ ենք: Ինստագրամում կարծում են, որ եթե դու սպիտակ զգեստ ես հագնում, ռեստորան ես հրավիրում 1000 հյուր, ուրեմն դա օրինական ամուսնություն է: Այս անգամ ես  որոշեցի զերծ մնալ այս արարողությունից: Ամեն ինչ շատ զուսպ, լուռ և համեստ արվեց: Եթե դուք ինձ չտեսաք ճերմակ զգեստով մեծ արարողության ժամանակ, դա չի նշանակում, որ ես չեմ ամուսնացել: Այս անգամ ամեն ինչ համեստ էր ու առանց երկրորդ կեսի PR-ի» – կիսվել էր Գոհարն իր Ինստագրամի Stories բաժնում: