«Crocs» ապրանքանիշը նորաձևության սիրահարների համար նորություն է պատրաստել

«Crocs» ապրանքանիշի 2020 թվականին կոշիկների գարուն-ամառ հավաքածուն իր յուրահատուկ ոճով ու դիզայնով կառանձնանա մյուսներից:
Ապրանքանիշի դիզայներների պնդմամբ՝ նոր կոշիկների պլատֆորմն ու կրունկը պետք է հավասար լինի, որպեսզի թաթի վրա մարմնի ծանրությունը բաշխվի հավասարաչափ:

Վերջիններիս պնդմամբ՝ բարձրակրունկների պատճառով կանանց 70%-ի մոտ 40 տարեկանից հետո լուրջ խնդիրներ են առաջանում ոտնաթաթի, ոտքի երակների, անոթների և անգամ ողնաշարի հետ կապված:

Միևնույն ժամանակ շատ փորձագետներ պնդում են, որ «Crocs» ապրանքանիշի կոշիկները նույնպես իդեալական չեն: Այն նյութը, որից պատրաստվում են կոշիկները կարող է վնասել զգայուն կամ ալերգիկ մաշկը: