Վերնաշապիկ՝ մերկ մարմնին․ Իննա Խոջամիրյանի ինքնատիպ և գայթակղիչ ֆոտոշարքը

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այժմ նկարահանվում է Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, ներկայացել է նոր, սեքսուալ ֆոտոշարքով։

Իննան հաճախ է կերպարային փոփոխություններով հանդես գալիս՝ այդպիսով չթողնելով, որ իր երկրպագուները ձանձրանան։ Վերջին շրջանում դերասանուհին հաճախ է նոր ֆոտոշարքերով ներկայանում, որոնք տեղ են գտնում Իննայի և նրա լուսանկարչի ինստագրամյան էջերում։

Դերասանուհին այս անգամ էլ ներկյացել է ինքնատիպ և գայթակղիչ ֆոտոշարքով։ Իննա լուսանկարներում սպիտակ վերնաշապիկով է, որը կրում է մերկ մարմնին։ «Լուռ մարդիկ ամենաազդեցիկ մտքերն ունեն»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանուհին։