Կանադացի երգիչ Ջասթին Բիբերն ազատվել է թմրանյութային կախվածությունից, երբ գիտակցել է, որ մահվան եզրին է հասնում, հայտնում է Daily Mail պարբերականը:
25-ամյա երգիչը պատմել է, որ առաջին անգամ մարիխուանա օգտագործել է 13 տարեկանում, որից հետո կախվածության մեջ է ընկել տարբեր թմրանյութերից:
YouTube տեսածառայությունում «Justin Bieber:Seasons» անվանումով վավերագրական ֆիլմի հերթական սերիայում խոսելով թմրանյութերից կախվածության մասին` երգիչը խոստովանել է, որ ավելի երիտասարդ տարիքում վատ շրջապատ է ընկել, սխալ արժեհամակարգ ունեցել, որի վրա աշխատելը և թմրանյութերից հրաժարվելն ավելի քան դժվար է եղել: Այդ ամենի մեջ չհայտնվելու կամ այդ ամենին ավելի լավ դիմակայելու համար ծնողների խորհուրդների ու հուշումների կարիքն է ունեցել, որը չի ունեցել ժամանակին:
Վավերագրական ֆիլմում երգչի մասին են խոսում նրա հարազատները, կինը, ընկերները, մենեջերները և այլն:
