Էշլի Գրեմը առաջին անգամ ցույց է տվել իր նորածին երեխայի նկարները

Հայտնի plus size մոդել, 32-ամյա Էշլի Գրեմը վերջերս մայրացել է։ Երկրպագուները անհամբեր սպասում էին, թե երբ Էշլին ցույց կտա երեխային։ Վերջապես նա իր ինստագրամյան միկրոբլոգում կիսվել է նկարներով ու պատմել, թե ինչպես է որդու ծնունդն ազդել իր ու ամուսնու՝ կինոօպերատոր և ռեժիսոր Ջասթին Էրվինի վրա։

Էշլիի հետևորդները շատ դրական կերպով են արձագանքել հրապարակված լուսանկարներին։
«Սա շատ հուզիչ է, անհամբեր սպասում եմ փոքրիկի դեմքը տեսնելու հնարավորությանը», «Այս նկարներում այնքա՜ն սեր կա։ Սա հրաշք է», «Բարի գալուստ աշխարհ, փոքրի՛կ» – մեկնաբանություններում գրել են երկրպագուները։