Աշխարհի ամենագեղեցիկ կինը նկարահանվել է բիկինիով պարելիս

Պաղեստինյան ծագում ունեցող ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել էին աշխարհի ամենագեղեցիկ կին, կիսվել է հանգստի կադրերով: Լուսանկարները տեղ են գտել մոդելի Ինստագրամի էջում։

Լուսանկարում 23-ամյա Հադիդը ներկայացել է ընձառյուծի պրինտով լողազգեստով՝ կանգնած փայտե կամրջի վրա ՝ ծովի ֆոնին։ Մոդելի ոտքերի տակ է հայտնվել նրա ընկերուհին ՝ ամերիկացի երգչուհի Ջեսսի Ջո Սթարկը։

Հաջորդ կադրերում հայտնի մոդելը ցույց է տվել նկարահանումների արդյունքը. տեսանյութում սուպերմոդելը տեսախցիկի առջև պարում է նույն բիկինիով՝ բաց թողնված թաց մազերով: Իր կերպարը նա լրացրել է ոսկե շղթայով գոտիով։